Բավ է պառակտվել
15-12-2022 11:37

Նիդեռլանդների խորհրդարանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին փաստաթուղթ է ընդունել

Նախօրեին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է մի շարք խմբակցությունների կողմից ներկայացված միջնորդությունը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունից։

Փաստաթղթի մեջ նշվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին, Ադրբեջանը փակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը և դադարեցրել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը:

Նշվում է նաև, որ «ռուս խաղաղապահները չեն միջամտում այդ տարածքում, ու որ այս իրավիճակը սպառնում է ստեղծել հումանիտար առումով արտակարգ իրավիճակ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»:

Բացի այդ, խորհրդարանը դիմել է կառավարությանը, որպեսզի վերջինս համատեղ կոչով Ադրբեջանին դիմելու առաջարկ անի Եվրոպայի խորհրդին՝ կոչ անելով դադարեցնել թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ և բացել միջանցքը։