Բավ է պառակտվել
04-10-2019 15:22

ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծն ընդունվեց


Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը:

Խորհրդարանն այսօր փակ-գաղտնի քվեարկություն անցկացրեց և 98 կողմ, 1 դեմ, ձայների հաշվարկով ընդունեց այդ նախագիծը: 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101-ը: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Նշենք, որ Սահմանադրական դատարանն է որոշելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք կա՞, թե՞ ոչ: Անհրաժեշտ է 6 ձայն, որպեսզի որոշումն ընդունվի: Հրայր Թովմասյանը չի կարող մասնակցել որոշմանը:
Իսկ մինչ այդ լրագրողները ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանին հարցրեցին,եթե ԱԺ քվեարկության արդյունքներով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը մերժվի, իշխանություններն այլ քայլերի կդիմնեն:
«Ես շատ քայլեր ունեմ իմ մտքում, բայց պիտի հասկանանք` պրոսեցը հիմա ինչպիսին պիտի լինի», - լասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Վերջինս նկատեց՝ խորհրդարանը պատշաճ կերպով հրավիրել էր Հրայր Թովմասյանին ներկա գտնվել երեկվա նիստin, մինչդեռ Թովմասյանը հրաժարվել է մասնակցությունից: Ավելին, Միրզոյանը ընդգծեց՝ ճիշտ չէր իր բացակայության համար ներողություն խնդրել միայն ԲՀԿ-ից:
«Սա ԱԺ-ի՝ որպես ինստիտուի և դրանում ներկայացված մնացած ուժերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է», - ասաց նա:
Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանը հայտարություն էր տարածել այն մասին, որ չի մասնակցելու ԱԺ-ում իր լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկմանը և ներողություն էր խնդրել ԲՀԿ խմբակցության պատգամավորներից, որ չի կարողանա պատասխանել նրանց հարցերին
Իսկ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը , ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պնդեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության քվեարկությունը չի խանգարել Ստրասբուրգում իրենց աշխատանքներին.
Հիշեցենք,որ մամուլը գրել էր, որ պատվիրակությունը շուտ է վերադարձել ԵԽԽՎ ֊ից որ մասնակցի քվեարկությանը: Ռուբինյանը իհարկե հերքում է, ասելով, որ նախքան իրենց մեկնելը կար նման որոշում:
« Պետք է շուտ վերադառնանք, որ քննարկմանը նույնպես հասցնենք մասնակցել, որովհետեւ դա մեզ համար կարևոր հարց է: Բայց նշեց, որ ձայներն առանց իրնեց հինգի արդեն բավարար էին»,֊ ասաց Ռուբինյանը: