Բավ է պառակտվել
28-03-2023 11:20

Խորհրդարանական ընդդիմությունը ՄԻՊ-ի թեկնածու է առաջադրել

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները որոշել են Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի թեկնածությունը։
Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնում առաջարկել էր Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Հայաստանի ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հունվարի 23-ին օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացրել հրաժարականի դիմում՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հունվարի 24-ին ընդունել է նրա հրաժարականը։