Բավ է պառակտվել
13-02-2015 12:32

Ազգային ժողովը պետք է ցրել.«Ժառանգություն»

Այսօր լարագողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, թե ամբողջ Ազգային ժողովը պետք է ցրել, միարժամանակ ընդգծելով, որ Ազգային ժողովը միայն խախտումով կարող է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից: «Ամբողջ Ազգային ժողովը ոչինչ չի անում, հետեւաբար, բոլորին պետք է ցրել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։