Բավ է պառակտվել
08-11-2016 12:43

Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել «Օրինաց Երկրից»

ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում շարունակում է գրանցված լինել «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Գործակալությունում գրանցված է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։

2016-ի փետրվարի 21-ին տեղի ունեցած համագումարում Արթուր Բաղդասարյանը ընտրվել էր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ։

ՀՎԿ խոսնակ Էդգար Առաքելյանը հայտնել է, որ Բաղդասարյանը դուրս է եկել ՕԵԿ-ից։

Իսկ ՕԵԿ-ը չի կարող լուծարվել, քանի որ ԱԺ-ում համանուն կուսակցություն ունի։

Ըստ տեղեկությունների, այժմ կուսակցությունը ղեկավարում է ոմն Զորի Ավետիսյան։ Կուսակցությունների մասին օրենքում կուսակցության նախագահը ընտրվում է համագումարում։ ՀՎԿ խոսնակը տեղեկացրել է, որ ԱԺ ընտրություններից հետո ՕԵԿ-ը կդադարեցնի իր գործունեությունը, կլուծարվի։

Հիշեցնենք, որ ՀՎ կուսակցությունը հիմնադրվեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ջանքերով։