Բավ է պառակտվել
02-07-2020 16:05

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հանդես են եկել նոր քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ

  

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ներկայացրել են նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի իրենց խմբակցության պատգամավորներից Արկադի Խաչատրյանը:
Քննիչ հանձնաժողովը ստեղծվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:

 

 

Արմինե Գևորգյան