Բավ է պառակտվել
19-04-2022 14:10

«5165» կուսակցությունը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

«5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանը այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։ Այս մասին հայտարարել է «5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Այսօրվանից «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանը այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ»,- հայտարարել է նա։

Տոնոյանը կոչ է արել բելեր կուսակցություններին հետևել իրենց օրինակին։

Այսօր շարժման ներկայացուցիչները «կարմիր ժապավենների» ակցիա կիրականացնեն, նրանք կոչ են արել քաղաքացիներին կարմիր ժապավեններ կրել՝ ի նշան Փաշինյանի և իշխանությունների դեմ բողոքի։ Վաղվանից կարմիր ժապավեններով բողոքի ակցիաններ կանցկացվեն Հայաստանի գլխավոր բուհերում։

2021 թվականի նոյեմբերի 29-ին «5165» շարժումը հայտարարեց Ազատագրական շարժումից դուրս գալու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հրաժարականի պահանջի դեմ սեփական պայքար սկսելու մասին։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կիրակի Երևանի Ազատության հրապարակում ակցիա է կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերում իշխանությունների գործողությունների։ Նա ընդգծել է, որ իշխանությունների վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենք պատրաստ են Արցախն ամբողջությամբ տալ թշնամուն, «մենք Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրներ ունենք»։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ ակցիան անժամկետ է լինելու։ Վանեցյանը հայտարարել է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը որոշել են ցանցային, ապակենտրոն պայքար իրականացնել։