Բավ է պառակտվել
07-07-2021 14:25

«ՔՊ» կուսակցությունը ներգրավվել է որպես երրորդ անձ Հայաստանի ՍԴ-ում արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատավարությանը

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ ՍԴ-ում արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատավարությանն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։

Նա հայտնել է, որ առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել միավորել «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հետ կապված գործերը և քննել դատարանի նույն նիստում:

Միավորված գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը:

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի ութերորդ գումարման արտահերթ ընտրություններ: Ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն հաղթել է վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 53,91% արդյունքով: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հավաքել է 21.09%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22%: