Բավ է պառակտվել
09-03-2015 11:44

«Ժառանգությունը» ցանկանում է համագործակցել ԲՀԿ-ի հետ

«Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Խոսելով ներքաղաքական իրադարձությունների մասին՝ պատգամավորը նշեց, որ քաղաքական դաշտում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Նա նշեց, որ ԲՀԿ-ի առաջնորդը փոխվել է, և այժմ այդ քաղաքական ուժը գլխավորում է Նաիրա Զոհրաբյանը: Կուսակցությունը մեծ թվով պատգամավորներ են լքել: Սակայն նա նաև ընդծեց, որ կուսակցությունը ունի երիտասարդ թիմ, որը շատ բան կարող է փոփոխել: Պողոսյանի խոսքով եթե ԲՀԿ-ի և «Ժառանգությանը» կարծիքները որոշ հարցերում համահունչ լինեն, ապա «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել: Պատգամավորի կարծիքով Հայաստանը այնպիսի քաղաքական ուժի կարիք ունի, որըկներկայացնի երկրի զարգացման իր ծրագիրը, և այդ կուսակցության դիրքորոշումը պետք է եվրոպական ուղղություն ունենա: Նա հավելեց, որ այսպիսի քաղաքական կազմակերպություն ստեղծելու համար պետք է միավորվեն առանձին անձինք և քաղաքական ուժեր: