Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների:
«Իսկ դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք ավագանու առաջին նսիտին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին: Մենք հայտարարում ենք, որ ներկա չենք գտնվի նիստին, որպեսզի նիստը տապալվի, քվորում չապահովվի և գնանք ավագանու նոր ընտրությունների»,-ասել է նա:
Մարությանը բացատրել է, որ խնդիրը կայանում է նրանում, որ «Հանրային ձայն» կուսակցության ավագանու 2 անդամները՝ Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը ֆիսիզիկապես չեն կարող ներկա գտնվել նիստին, այդ իսկ պատճառով հնարավոր չի դառնում ընդնդիմադիր թեկնածուի ընտրությունը:
Նա հայտնել է, որ մամուլից տեղեկցել է «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարության մասին, որով հայտարարել են, որ չեն գնում նիստին, որպեսզի քվորում չապահովվեն և գնան նոր ընտրությունների:
«Այստեղ միայն մնում է «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը: Եթե այս կուսակցությունը նույնիսկ մեկ հոգով գնա և ներկա գտնվի նիստին, կարող է ոչ մեկին չքվեարկել, ձեռնպահ լինել և այլն, ապա նիստը կկայանա և կընտրվի իշխանական թեկնածուն։ Եթե «Հանրային ձայն»-ը չի գնում նիստին, նիստը չի կայանա և իշխանությունը չի վերարտադրվի քաղաքապետարանում: Սա այն երկու տարբերակն է, որն ունի է «Հանրային ձայն» կուսակցութունը»,- ասել է Մարությանը, նշելով, որ որոշումն իրենցն է։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին ամփոփել է սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատ, « Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Բավ է պառակտվել