Բավ է պառակտվել
21-06-2021 08:42

Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթել է Հայաստանում ընտրություններում

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ինչպես երկուշաբթի, հունիսի 21-ի առավոտյան հաղորդել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ բոլոր 2008 ընտրատեղամասերի ընտրաթերթիկների հաշվարկով «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 53․9 տոկոսը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 21․04 տոկոս։

Այս տվյալների համաձայն, Փաշինյանի օգտին քվերակել է ընտրողների 53,9տոկոսը (687 251 մարդ)։ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին՝ 21,04 տոկոս (268 165 մարդ), «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին (ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ)՝ 5,23 տոկոս (66 633 մարդ)։

Չորրոդ տեղում է գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 3,96 տոկոսով (50 416 մարդ), հինգերորդ տեղում՝ «Հանրապետություն» կուսակցությունն Արամ Սարգսյանի (նախկին վարչապետ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եղբայրը) գլխավորությամբ՝ 3,04 տոկոս (38 713 մարդ)։

Հայաստանի խորհրդարանի ընտրոթյուններին մասնակցությունը կազմել է 49,4 տոկոս։ Նոր կառավարություն ձևավորելու համար պայքարում էր 25 քաղաքական ուժ։ Անցողիկ շեմը կուսակցությունների դաշինքների համար 7 տոկոս է, կուսակցությունների համար՝ 5 տոկոս։