Բավ է պառակտվել
27-03-2015 12:50

ՕԵԿ ներհոսք կա. Մհեր Շահգելդյան

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց, թե «Օրինաց երկիր» կուսակցություն ներհոսք կա: Նա նկատեց, թե կուսակցությանն անդամագրվելու դիմումներ են ներկայացնում ոչ միայն ԲՀԿ-ն լքածները: «Այս ընթացքում բազմաթիվ անձինք դիմել են ՕԵԿ-ին անդամակցելու համար, ունենք դիմումներ տարբեր կուսակցություններից, այո՛, այսօր կա ներհոսք ՕԵԿ, որոնց թվում կան կուսակցականներ, կան նաև անկուսակցականներ»,- ասաց նա: Իսկ ԲՀԿ-ն լքածներին ՕԵԿ ներքաշելու խնդիր, ըստ Շահգելդյանի, ՕԵԿ-ը չունի: «Մենք այդպիսի խնդիր չունենք, այդպիսի խնդիր չենք դրել»,- ասաց նա: