Բավ է պառակտվել
29-09-2015 17:20

ԵԽԽՎ հանձնաժողովը ողջունում է ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների նախագիծը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ իրականացված ՀՀ-ում սահմանադրական բարեփոխման հարցում առաջընթացը։ 
Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ ստացված տեքստը բարձր որակի է և համապատասխանում է միջազգային չափանիշներին, ասված է ԵԽԽՎ-ի հայտարարությունում, որն ընդունվել է երեկ Ստրասբուրգում Վեհաժողովի աշնանային լիագումար նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։ 
Հանձնաժողովը նմանապես ողջունում է փաստը, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվելու են հանրաքվեի միջոցով, և այն կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին մասնակցել հանրաքվեին և դրա մաս կազմող խորհրդակցություններին։ 
«Հանձնաժողովը նշում է, որ առաջարկվող բարեփոխումներում որոշ հարցեր քաղաքական առումով վիճելի են և բուռն քննարկվում են Հայաստանի հասարակությունում: Քաղաքական համակարգի ընտրությունը Հայաստանի քաղաքացիների խնդիրն է, և միայն նրանք պետք է որոշեն դա առաջիկա հանրաքվեին: Հետևաբար՝ հանձնաժողովը կոչ է անում քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերին երաշխավորել ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան հանրաքվեի անցկացումը»,- ասված է հայտարարությունում։