Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 քաղաքացու, այդ թվում՝ պաշտոնյայի, ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևում։
«Վերջին զեկույցները ցույց են տալիս, որ ծրագրակազմն օգտագործվել է (Ադրբեջանի կողմից)՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ Հայաստանում աշխատող 12 անձանց, այդ թվում՝ Հայաստանի պետական պաշտոնյայի նկատմամբ, որը կարծես անդրազգային նպատակային հսկողության օրինակ է»,- ասվում է բանաձևում։
Վեհաժողովը նշում է, որ, ըստ Project Pegasus-ի բացահայտումների, Ադրբեջանը նաև օգտագործել է Pegasus-ը, այդ թվում՝ լրագրողների, անկախ լրատվամիջոցների սեփականատերերի և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ:
Բավ է պառակտվել