Բավ է պառակտվել
07-09-2021 17:43

Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը կայցելի Վրաստան

Վարչապետի մամուլի ծառայությունը ներկայացրել է վարչապետի այցի օրակարգը։ Նախատեսված են հանդիպումներ Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով սեպտեմբերի 8-ին կմեկնի Վրաստան: Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունն, այցի շրջանակներում Փաշինյանը հանդիպում կունենա Վրաստանի իր գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարություններով:
Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Փաշինյանի այս այցը վարչապետի կարգավիճակում կդառնա երրորդ պաշտոնականն: Առաջինը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսին: Նույն տարվա սեպտեմբերին վրացական պատվիրակությունն այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ այցելեց Երևան: Իսկ 2019 -ի հոկտեմբերին Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությունը։
2020 թվականին, երկու երկրներում համաճարակի սկսվելուց առաջ, Փաշինյանն այցելեց հարևան երկիր: 2021 թվականի մայիսին Հայաստան ժամանեց Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին։