Բավ է պառակտվել
18-02-2023 16:12

Փաշինյանը, Ալիևը և Ղարիբաշվիլին կմասնակցեն Մյունխենում կմասնկացեն պանելային քննարկմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին կմասնակցի Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, տեղեկացվում է Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքում։
Քննարկմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։

Մյունխենի անվտանգության համաժողովին Փաշինյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում են, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նախօրեին համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետը մի շարք հանդիպումներ և ոչ պաշտոնական զրույցներ է ունեցել, մասնավորապես, Հելգա Շմիդտի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգգերի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Պետքարտուղարությունը հայտարարել է Փաշինյանի և Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ծրագրված հանդիպման մասին։