Բավ է պառակտվել
26-09-2022 17:26

Փաշինյանը հայտարարել է Մակրոնի հետ կարևոր բանակցությունների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցությունների մասին։

Փաշինյանը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, նրա հանդիպումը Մակրոնի հետ տեղի կունենա երեկոյան Ելիսեյան պալատում։

«Անհամբեր սպասում եմ նախագահ Էմանուել Մակրոնի հետ այսօր Փարիզում կայանալիք կարևոր բանակցություններին»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետը։