Բավ է պառակտվել
10-11-2022 12:19

Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը, բայց Բաքուն դա չի ցանկանում. Փաշինյան

Հայաստանը միշտ պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է տրանսպորտային կապ ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, բայց Բաքուն դա չի ցանկանում, կարծում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ նպատակով շրջանառության մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանին անցակետ ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումից հետո Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքով կապ հաստատել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս որոշումը չի կայացվում է մեկ պատճառով՝ Ադրբեջանը չի ցանկանում դա։ Նման մերժումը միանգամայն անհասկանալի է»,- հինգշաբթի կառավարության նիստում ասաց Փաշինյանը։

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը շրջանառության մեջ դրեց Ադրբեջանի հետ սահմանին՝ Սոթքում, Երասխում և Քարահունջում, երեք սահմանային անցակետերի ստեղծման նոր նախագիծը։