Բավ է պառակտվել
06-05-2020 14:58

Հայաստանը նոր արտաքին քաղաքականություն է կերտում․ Փաշինյան

Ներկայիս կառավարության օրոք Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ նորից կերտվում, չորեքշաբթի խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

“Մի բան է, երբ պետությունը միջազգային հարաբերություններում իրեն դրսևորում է որպես ցածրակարգ երկիր, մեկ այլ՝ երբ խոսում է ողջ հայ ժողովրդի անունից և պահանջում է հարգալից վերաբերմունք։ Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր բոլոր գործընկերներին, բայց ակնկալում ենք նույն վերաբերմունքը նաև մեր նկատմամբ, և ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա այդպես է”, - ասել է նա կառավարության 2019թ․ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ։

Ըստ նրա, Հայաստանի նման արտաքին քաղաքականությունը պարունակում է որոշակի ռիսկեր, բայց սա խնդիր է ընտրելու, թե ինչպես է երկիրը ցանկանում դիրքավորել իրեն:

“Մենք պետք է որոշենք՝ ցանկանում ենք արդյո՞ք ձեռքով փակել մեր գլուխը, որպեսզի մեզ չծեծեն, թե ցանկանում ենք ներկայանալ որպես երկիր, որն անհրաժեշտության դեպքում, կարող է հարվածներ ընդունել և պատասխան հարվածներ տալ: Հարաբերություններում պետք է լինել ոչ կոնֆլիկտային, կառուցողական և հարգալից”,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, վարչապետը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսը Հայաստանում դեռ լիովին չի գիտակցել այս դիրքորոշքւմը, և, համապատասխանաբար, չի իրագործում այն գործնականում։

“Դիվանագիտական կորպուսի առավել արհեստավարժ և լուրջ մասը ընդունում է այդ դիրքորոշումը, բայց ոմանք սովոր են աշխատել հին ռեժիմի օրոք, գլուխ խոնարհել, հնարավորինս ճնշված լինել, բոլորից ինչ-որ բան խնդրել, երջանիկ լինել, անգամ երբ փշրանքներ են իրենց բաժին հասնում”,- ասել է Փաշինյանը: