Բավ է պառակտվել
22-03-2021 12:08

Փաշինյան․ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է երկուշաբթի ֆեյսբուքում, որ «Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին»։

Փաշինյանը տեղադրել է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքի հղումը, որտեղ ասվում է։

«Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: 2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ: Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին»։

Գասպարյանի դատական հայցը և վարչապետի արձագանքը

Մինչդեռ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը դիմել է Վարչական դատարան անվավեր ճանաչելու պաշտոնից ազատման մասին Փաշինյանի հրամանը։ Մարտի 17-ին դատարանը որոշեց բավարարել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի պահանջը և ապահովել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև դատաքննության ավարտը համարել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ։

Ի պատասխան, վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ կետի համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ նախագահի հրամանագիրը, գործում է իրավունքի ուժով։ «Սահմանադրությունը չի նախատեսում նշված սահմանադրական նորմով գործող ակտի հետադարձ ուժի հնարավորություն: Հետևաբար, Գասպարյանը հեռացված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով», - նշվում է հայտարարությունում։

Ներքաղաքական ճգնաժամի սրման մասին

Փետրվարի 25-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մեղադրելով նրան հայ ժողովրդի համար ճգնաժամային և կրտիկական իրավիճակում ադեկվատ որոշումներ կայացնելու ամկարողության մեջ։ Նույն օրը Փաշինյանը հայտարարեց Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու որոշման մասին և ուղարկեց հրամանագրի նախագիծը Արմեն Սարգսյանին՝ ստորագրելու։

Այս իրադարձություններից հետո Երևանում անցան Փաշինյանի հակառակորդների և կողմնակիցների հանրահավաքներ։ Ընդդիմությունը փակեց Բաղրամյան պողոտան՝ Ազգային ժողովի շենքի հատվածում և հայտարարեց, որ կանցկացվեն անժամկետ շուրջօրյա բողոքի ակցիաներ մինչև Փաշինյանի հրաժարականը։

Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ նախագահ Սարգսյանը չի ստորագրել ԳՇ պետի ազատման հրամանը և առարկություններով վերադարձրել է այն վարչապետի աշխատակազմ» Փաշինյանը չի ընդունել առարկությունները և կրկին նախագահին է ուղարկել հրամանագիրը։ Մարտի 2-ին նախագահը երկրորդ անգամ որոշեց չստորագրել Գասպարյանի պաշտոնից ազատման մասին հրամանագիրը, սակայն չդիմեց Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը ստուգելու խնդրանքով։

Մարտի 10-իՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ազատվեց զբաղեցված պաշտոնիցԼ Դրանից հետո Գասպարյանը հայց ներկայացրեց Վարչական դատարան իր՝ աշխատանքից ազատման մասին հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին: Նույն օրը Հայաստանի նախագահը դիմեց ՍԴ խնդրանքով որոշել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի օրենքի Սահմանադրության հետ համապատասխանության հարցը, որի հիման վրա Գլխավոր շտաբի պետը հեռացվել է աշխատանքից:

Այնուհետև, Փաշինյանը նախագահ Սարգսյանին ուղարկեց Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ նշանակելու միջնորդագիրը, իսկ հաջորդ օրը՝ մարտի 11-ին նախագահը Փաշինյանին հետ ուղարկեց Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու առաջարկն՝ առարկություններով։ Վարչապետի երկրորդ միջնորդագիրն արժանացավ նախագահի նույն պատասխանին։

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին նշանակեց ԶՈւ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար։