Բավ է պառակտվել
18-05-2022 14:39

Փաշինյանը կհարցաքննվի Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքների մասին քրեական գործի շրջանակներում․ ՔԿ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի 2020թ․ Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքների պատճառների մասին քրեական գործի շրջանակում: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ հավաքված զոհված զինծառայողների հարազատներին։

«Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը, քննչական գործի շրջանակում փաստաբաններն ու իրավաբանները լավ իրազեկված են. կա դատախազի կողմից տրված հրահանգ, որի պահանջները կկատարվեն», - ասաց նա։

Նա հաստատեց, որ Փաշինյանը հարցաքննվելու է, իսկ ժամկետները կհստակեցվեն:

Արցախում զինծառայողների մահվան և վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ
Արցախի մի խումբ քաղաքացիներ պատերազմի ժամանակ հակառակորդին օգնել են. հարուցվել է քրգործ
Հայաստանում ձյան սողանքի հետևանքով զինվորների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Դատախազությունը պարտավոր է քրգործի հարուցել վարչապետի դեմ՝ «Պետական դավաճանություն» հոդվածով.Դավիթ Շահնազարյան
Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆորով զենքի հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները