Բավ է պառակտվել
26-09-2020 14:02

Փաշինյանը հարցազրույց է տվել և բացահայտել կոնֆիդենցիալ տեղեկություններ (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացահայտելոի է կոնֆիդենցիալ տեղեկություններ։

Վերջին օրերս հայ հասարակությունում քննարկումներ են ծավալվել այն մասին, որ գոյություն ունեն կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման շուրջ։ Նախօրեին Արցախի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները գործում բացարձակապես բաց։ Միաժամանակ նա նշել էր, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսել բացահայտել կոնֆիդենցիալ տեղեկություններ։ Հայաստանի վարչապետը սպառնացել էր, որ Հայաստանի կողմից նման տեղեկությունների բացահայտումը կարող է հանգեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի ծայրահեղ ապակայունացման։

Հարցազրույց եմ տվել Պետրոս Ղազարյանին և բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ։ Ոչ թե մտացածինկոնֆիդենցիալ”, այլ իրական կոնֆիդենցիալ”,- գրել է Փաշինյանը ֆեյբուքի իր էջում։