Բավ է պառակտվել
19-12-2024 23:58

Փաշինյան. Սահմանազատումը կվերացնի հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի ներկայության անհրաժեշտությունը

Հայաստանը շարունակում է կառուցողականորեն մասնակցել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներին, սակայն ավելի քան մեկ ամիս սպասում է իր առաջարկների պատասխանին երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջարկում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներում երրորդ երկրների ուժերի տեղակայումն արգելող կետ ներառել։ Սա տրամաբանական է, քանի որ սահմանազատումը զգալիորեն նվազեցնում է, եթե ոչ նվազագույնի հասցնում էսկալացիայի ռիսկը։ Սահմանազատման գործընթացի ավարտից հետո վերանում է սահմանին երրորդ ուժերի առկայության անհրաժեշտությունը, և Հայաստանը ելնում է այս տրամաբանությունից»,- նշել է Փաշինյանը։