Բավ է պառակտվել
25-09-2020 11:10

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեությունն իր հսկողության տակ է պահում Փաշինյանը

«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը դարձյալ ձգձգվում է: Այն փաստացի կներկայացվի հոկտեմբերի սկզբին: Իսկ ուշացման համար, ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, կան «խորքային» պատճառներ:

Բանն այն է, որ առաջնային խնդիր է դրված առավելագույնս վարկաբեկել այդ օրերի իշխանություններին ու զինվորական ղեկավարությանը, իսկ համապատասխան շարադրանքն այնպես կազմել, որ հնարավորինս արժանահավատ լինի:

Դրա համար ժամանակ է պետք: Մյուս կողմից, հարցը բարդանում է այն առումով, որ, ըստ նույն աղբյուրների, ողջ գործընթացն իր անմիջական վերահսկողության տակ է պահում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի զեկույցում հատկապես քաղաքական գնահատականները լինեն այնպես, ինչպես «պետք է»: