13-07-2018 13:17

Եվրամիությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերություններում-Փաշինյան

Միջազգային գործընկերների ու ԵՄ–ի հետ հարաբերություններում Հայաստանը հանդես չի գալու խնդրողի դերում, սակայն եվրոպացի գործընկերները պետք է ճշտեն իրենց դիրքորոշումն ու անելիքները։ Հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հուլիսի 11–12–ին Փաշինյանն այցելել է Բրյուսել, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին։ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել ԵՄ ու ՆԱՏՕ–ի պաշտոնական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև ավելի քան 10 պետությունների ղեկավարների հետ։

«Մենք գիտենք մեր անելիքները, մեր գործընկները պետք է հստակեցնեն իրենց գործողությունները, քանի որ եվրոպական մայրաքաղաքների բարձր հայտարարութունները Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո չեն ապացուցվել գործով», – հայտարարեց վարչապետը։

Նա նշեց նաև, որ ժողովրդավարական հեղափողությունից հետո Եվրամիությունից բազմաթիվ հայտարարություններ են ստացվել, սակայն, Եվրոպական միության քաղաքականությունում, փաստորեն, չկան էական փոփոխություններ։

«Այսինքն ԵՄ–ի քաղաքականությունը չի փոխվել։ Այն մնացել է նույնը, ինչ 3–4 ամիս առաջ։ Եվ մենք հաստատում ենք` պետք է կամ նվազեցնել այդ հայտարարությունների ոգեշնչված տոնը, կամ էականորեն փոխել քաղաքականությունը», – ասաց նա։

Փաշինյանը նշեց նաև, որ վերջերս հայտարարվել է, որ ԵՄ–ն պատրաստվում է 160 մլն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին, սակայն, ըստ նրա, դա աջակցության այն չափն է, որը ԵՄ–ի կողմից այսպես թե այնպես նախատեսված էր Հայաստանի համար։

«Ես ասացի մեր գործընկերներին, որ, չնայած այդ գումարի չափն ավելի վաղ չի հրապարակվել, սակայն ես գիտեմ, որ մի քանի ամիս առաջ այն նույնն է եղել։ Այսինքն, ոչինչ չի փոխվել», – հայտարարեց նա։

Այդ համատեքստում որպես Բրյուսել կատարած իր այցի գլխավոր արդյունք Նիկոլ Փաշինյանը նշեց Երևանի դիրքորոշման ճշգրտումը եվրոպացի գործընկերների համար։ Նա նշեց, որ միջազգային գշործընկերների հետ հանդիպումների ժամանակ նա բազմիցս խոսել է այն մասին, որ Հայաստանի համար ժողովրդավարությունը ոչ թե արտաքին քաղաքականություն է, այլ արժեհամակարգ։

«Լիահույս եմ, որ Եվրամիությունը հենց այդպես է ընկալում իրավիճակը։ Քանի որ ժողովրդարությունը մեզ համար արժեքների համակարգ է, ապա ես չեմ կասկածում, որ մենք ավարտի կհասցնենք բարեփոխումներն ու հաջողություններ կգրանցենք։ Վերադարձ նախորդ ռեժիմ չի լինելու, ես դա միանգամայն բացառում եմ», – հայտարարեց Փաշինյանը։

Նա միաժամանակ նշեց, որ հանդիպումների ընթացքում ուշադրություն է դարձրել, որ միջազգային գործընկերների շնորհիվ Հայաստանն ավելի արագ կկարողանա իրականացնել այդ բարեփոխումները։