Բավ է պառակտվել
11-11-2021 11:07

Գորիսից Կապան երթևեկող Հայաստանի քաղաքացիները կուղղորդվեն դեպի շրջանցիկ ճանապարհ. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածով երթևեկող Հայաստանի քաղաքացիներին և բեռնատարներըն ուղղորդել դեպի շրջանցիկ ճանապարհ։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կառավարույթան հինգշաբթի օրվա նիստում։

Խոսքը Սյունիքի Կապան–Աղվանի–Տաթև–Հալիձոր–Շինուհայր այլընտրանքային ճանապարհի մասին է։

Փաշինյանը հիշեցրել է, որ 2021 թվականի օգոստոսից Ադրբեջանը մաքսային վարչարարություն է իրականացնում իրանական բեռնատարների նկատմամբ՝ մաքսատուրքեր է գանձում Գորիս-Կապան ճանապարհի իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածով երթևեկելու համար։

«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել այն մասին, որ իրենք պատրաստվում են նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան–Աղվանի–Տաթև–Հալիձոր–Շինուհայր Մ2 ավտոճանապարհ, և այստեղով իրականացնել երթևեկությունը»,– ասել է նա։

Վարչապետը հայտնել է, ճանապարհի Կապան–Աղվանի հատվածը, որ տարիներ շարունակ անանցանելի է եղել , հիմա ասֆալտապատված է և նախորդ շաբաթ հանձնվել է շահագործման։

«Անցյալ հինգշաբթի ես անձամբ այս ճանապարհով գնացել եմ Կապան և վերադարձել, կարող եմ վկայել, որ մենք իսկապես որակյալ ճանապարհ ենք ստացել, որը որոշակի բարեկարգման կարիք ունի՝ կցորդիչով բեռնատարների ավելի հարմարավետ երթևեկի համար»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ Կապան գնալիս այս ճանապարհին տեսել է կցորդով մի քանի տասնյակ հանգիստ տեղաշարժվող բեռնատարներ, այդ թվում՝ Իրանից։

«Ադրբեջանի երեկվա որոշումից հետո իրանական բեռնատարների համար իրավիճակը չի փոխվում այն ​​տարբերությամբ, որ այժմ Տաթև-Աղվանի ասֆալտապատ ճանապարհով առանց հավելյալ մաքսատուրքի կարող են երթևեկել»,- ասաց նա։

Վերադառնալով Գորիս-Կապան ճանապարհի հատվածին՝ վարչապետն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը ևս, անհրաժեշտության դեպքում, անցակետերում կտեղադրի մաքսային և անձնագրային հսկողության կետեր։