Բավ է պառակտվել
20-11-2021 00:06

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, ասվում է Եվրամիության հայտարարությունում։

Նշվում է, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնելու առաջարկն արվել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից դեկտեմբերի 19-ին Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցներում։ Նա առաջարկել է հանդիպում կազմակերպել գագաթնաժողովի շրջանակներում ։

«Ղեկավարները պայմանավորվել են հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները՝ հանուն բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի, որին աջակցում է ԵՄ-ն», - ասվում է հայտարարությունում։