Բավ է պառակտվել
02-10-2018 13:48

Փաշինյանը և Բաղդասարյանը չեն պայմանավորվել խորհրդարանի արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնել է, որ նրանք համաձայնության չեն եկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ։

“Սա արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ առաջին հանդիպումն էր։ Մենք կարծիքներ փոխանակեցինք և պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի։ Որևէ մեկը կարծում էր, սր դա կարելի է մե՞կ հանդիպման արդյունքում անել”,-ասել է Փաշինյանը։

Նրա կարծիքով, ընտրությունները պետք է հնարավորինս արագ՝ 2-3 ամսվա ընթացքում կազմակերպվեն։

“Միևնույն ժամանակ, չի կարող ավագանու ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը լինել։ Օրենքի համաձայն՝ ընդդիմությունը պետք է ներկայացված լինի պատգամավորների 1/3-ով։ Պարզապես պատգամավորների մեծամասնությունը իշխանամետ կլինեն, ինչը հնարավորություն կտա երկրի խնդիրներով զբաղվել”,- ասել է Փաշինյանը։

Երևանի ավագանու ընտրությունները կայացել են սեպտեմբերի 23-ին։ Համաձայն ԿԸՀ որոշման՝ “Իմ քայլը” դաշինքը ստացել է 57 մանդատ, “Բարգավաճ Հայսատան” կուսակցությունը՝ 5, իսկ “Լույս” դաշինքը՝ երեք մանդատ։

Ըստ Փաշինյանի, այս պահին հանրապետականներն ասում են, որ ընտրությունները պետք է կայանան 2022թ։

“Ես դա կառուցողական չեմ համարում, քանի որ Հայաստանի ժողովրդի համար ընտրություններն առաջնահերթություն են դարձել, բոլորը շունչը պահած դրանց են սպասում”,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ հերթական ընտրություններին սպասելն անընդունելի է, ինչպես նաև հաստատել է բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու իր մտադրությունը։

“Մենք կարող ենք պայմանավորվել, որ վարչապետը հրաժարական տա, իսկ քաղաքական ուժերն երկու անգամ անընդմեջ այլ թեկնածու չներկայացնեն, և խորհրդարանը կլուծարվի։ Այդ պայմանավորվածության երաշխավորը կլինի ժողովուրդը ։