Բավ է պառակտվել
06-10-2022 22:45

Փաշինյանն ու Էրդողանը նշել են Հայաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունների արագ իրականացման անհրաժեշտությունը

Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հայ-թուրքական կարգավորման համատեքստում զրուցակիցները կարևորել են անմիջական շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները։

Փաշինյանը և Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այս ուղղությամբ հնարավոր հետագա քայլերը։

Ընդգծվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացման անհրաժեշտությունը։ Խոսքը, մասնավորապես, երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման, Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման մասին է։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։