Բավ է պառակտվել
16-03-2022 19:41

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղին, Թուրքիայի հետ երկխոսությանն ու Ուկրաինային առնչվող հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է վարչապետի մամլո ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Փաշինյանը և Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է (Ադրբեջանի հետ՝ խմբ․) խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը:

Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ:

Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր: