Բավ է պառակտվել
11-10-2021 14:38

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն Ղարաբաղի շուրջ հայտարարությունների կատարման ընթացքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմեբրի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Կառավարության մամալո ծառայության տեղեկացմամբ՝ Մոսկվայում կկայանա Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Այս տարի Պուտինն ու Փաշինյանը երեք անձնական հանդիպում են անցկացրել (վերջին անգամ՝ այս տարվա հուլիսի 7 -ին, հունիսի 20 -ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո), 14 անգամ հեռախոսազրույց են ունեցել: