Բավ է պառակտվել
13-03-2021 20:22

Փաշինյանը և Սարգսյանը քննարկել են ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ հանդիպել են Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում: Հանդիպման արդյունքներով նախագահի և վարչապետի մամլո ծառայությունները տարածել են միևնույն տեքստով մամլո հաղորդագրություններ։

Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

«Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը», - ասվում է հաղորդագրություններում։

Ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժման (միավորում է 17 քաղաքական կուսակցություն) գլխավոր պահանջն է նախ՝ Փաշինյանի հրաժարական վարչապետի պաշտոնից, ապա նոր՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպում և անցկացում։

Բողոքի ակցիաներ

Սարգսյան-Փաշինյան հանդիպումից առաջ նախագահական նստավայրի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ և ընդդիմության ակտիվիստներ։ Նրանք փորձում էին խոչընդոտել վարչապետի մուտքը նստավայր։

Ավելի ուշ շենքի ետնամուտքի մոտ քաշքշուկ սկսվեց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Միտինգավորները վանկարկում էին «Նիկոլ դավաճան», «Ամոթ», «Առանց Նիկոլ Հայաստան»։

Լրագրողների հետ զրույցում «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդներից մեկը՝ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմությունը որևէ սպասելիքներ այս հանդիպումից չունի։

«Այս հանդիպումը (Սարգսյան-Փաշինյան) ոչ մի կերպ չի նպաստելու իրավիճակի հանգուցալուծմանը։ Սա հերթական ֆորմալ, ցուցադրական, անիմաստ հանդիպում է»,- կարծում է քաղաքական գործիչը։

Նախագահ Սարգսյանը նախաձեռնությունները

Օրեր առաջ նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանական բոլոր խմբակցությունների և ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդներին հանդիպել մարտի 13-ին, ժամը 12: 00-ին նախագահական նստավայրում ճգնաժամի կարգավորման ուղիներ գտնելու համար:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանդիպմանը հրավիրված խորհրդարանական խմբակցություններից երկուսն`«Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստանն», ընդունել են հրավերն, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ու «Հայրենիքի փրկության շարժումը» ներկայացրել են իրենց օրակարգը և պայմանները, ինչի կապկցությամբ «այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի»:

Ներքաղաքական ճգնաժամի մասին

Փետրվարի 25-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մեղադրելով նրան հայ ժողովրդի համար ճգնաժամային և կրտիկական իրավիճակում ադեկվատ որոշումներ կայացնելու ամկարողության մեջ։ Նույն օրը Փաշինյանը հայտարարեց Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու որոշման մասին և ուղարկեց հրամանագրի նախագիծը Արմեն Սարգսյանին՝ ստորագրելու։

Այս իրադարձություններից հետո Երևանում անցան Փաշինյանի հակառակորդների և կողմնակիցների հանրահավաքներ։ Ընդդիմությունը փակեց Բաղրամյան պողոտան՝ Ազգային ժողովի շենքի հատվածում և հայտարարեց, որ կանցկացվեն անժամկետ շուրջօրյա բողոքի ակցիաներ մինչև Փաշինյանի հրաժարականը։

Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ նախագահ Սարգսյանը չի ստորագրել ԳՇ պետի ազատման հրամանը և առարկություններով վերադարձրել է այն վարչապետի աշխատակազմ» Փաշինյանը չի ընդունել առարկությունները և կրկին նախագահին է ուղարկել հրամանագիրը։ ՄԱրտի 2-ին նախագահը երկրորդ անգամ որոշեց չստորագրել Գասպարյանի պաշտոնից ազատման մասին հրամանագիրը, սակայն չդիմեց Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը ստուգելու խնդրանքով։

Մարտի 10-ի առավոտյան Փաշինյանը հայտարարեց, որ «ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը համարվում է պաշտոնից ազատված իրավունքի ուժով»։

Նույն օրը Հայաստանի նախագահը դիմեց ՍԴ խնդրանքով որոշել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի օրենքի Սահմանադրության հետ համապատասխանության հարցը, որի հիման վրա Գլխավոր շտաբի պետը հեռացվել է աշխատանքից:

Այնուհետև, Փաշինյանը նախագահ Սարգսյանին ուղարկեց Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ նշանակելու միջնորդագիրը, իսկ հաջորդ օրը՝ մարտի 11-ին նախագահը Փաշինյանին հետ ուղարկեց Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու առաջարկն՝ առարկություններով։ Վարչապետի երկրորդ միջնորդագիրն արժանացավ նախագահի նույն պատասխանին։

Հայստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին նշանակեց ԶՈւ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար։