Բավ է պառակտվել
24-06-2019 14:37

Փաշինյանն արձանագրել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի բացասական փոփոխություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկուշաբթի տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Ըստ Հայաստանի կառավարության մամլո ծառայության՝ Փաշինյանն ասել է հետևյալը։
“Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև  հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում”։
Նա նշել է, որ Անվտանգության խորհրդի այսօրվա նիստի օրակարգում են  նաև տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող ընթացիկ հարցեր, որոնց քննարկման արդյունքում որոշումները պետք է ծառայեն անվտանգային մարտահրավերների պատշաճ կառավարմանը:
Վարչապետը համոզվածություն է հայտնել, որ հնարավոր կլինի անհրաժեշտ գործիքակազմ գտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար հավելյալ ռիսկեր չառաջանան կամ դրանք լինեն կառավարելիության շրջանակում:
“Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունն, իհարկե, մեր կառավարության համար լրջագույն առաջնահերթություն է: Եվ այդ ուղղությամբ մենք ունենք ոչ միայն ընթացիկ, միջնաժամկետ, այլև ռազմավարական, երկարաժամկետ խնդիրներ լուծելու և քննարկելու խնդիր”,— նշել է Փաշինյանը:

Ըստ նրա, այդ քննարկումներն, իհարկե, տեղի են ունենում ոչ միայն Անվտանգության խորհրդի ձևաչափով, այլև քաղաքական միջավայրում, կառավարական տարբեր աշխատանքային քննարկումների և խորհրդակցությունների ֆորմատներում։ “Բայց իհարկե, Անվտանգության խորհուրդն այն մարմինն է, որտեղ այդ բոլոր քննարկումների արդյունքները պետք է իմի բերվեն և վերածվեն կոնկրետ գործնական արդյունքների ու որոշումների”,- նշել է գործադիրի ղեկավարը։

Նա հւոյս է հայտնել, որ այսօրվա քննարկումների արդյունքում ԱԽ ծրջանակներում կմշակվի կոնկրետ գործողությունների ճանապարհային քարտեզը”։
ԱԽ նիստում  քննարկվել է անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ: