Բավ է պառակտվել
11-11-2019 12:17

Ես շատ մեծ օպտիմիզմով եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը․ Փաշինյանը՝ Լավրովին

Երկուշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչև 2019 թվականի ավարտը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կհասնի 2 միլիարդ դոլարի:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով գտնվում է Երևանում:

“Սա բավականին լավ արդյունք է։ Այս ամենը կարևոր նախադրյալներ է ստողծում մեր երկրների միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման համար”,- ասել է նա։

Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ Լավրովի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ դաշնակցային հարաբերություններին։

“Ես մեծ լավատեսությամբ եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանն”,- ասել է վարչապետը։

Լավրովն, իր հերթին ասել է, որ “շատ սերտ շփումներ” կան բոլոր, այդ թվում՝ գործադիր և խորհրդարանական ուղղություններով։

“Մենք ուրախ ենք, որ զարգանում է առևտրաշրջանառությունն, այն կայուն աճում է։ Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է և Հայաստանի տնտեսությսն առաջին ներդնողն”,- ասել է նա։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկաժ ժամանակահատվածում կազմել է 1,53մլրդ․դոլար։