Բավ է պառակտվել
24-09-2021 22:16

«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի կյանքի կոչել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ մեր առաջարկը». Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց պատրաստակամությունն իրականացնելու հայկական կողմի՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման առաջարկը։

Միևնույն ժամանակ, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթում Փաշինյանը ցավով նշեց, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացն այն պայմաններում, երբ գրեթե գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 12-ին Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

«Այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ եւ միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի», - ասաց ՀՀ կառավարության ղեկավարը: