Բավ է պառակտվել
20-04-2022 21:57

Ռուսաստանի ու Հայաստանի առջև ծառանում են ընդհանուր մարտահրվերներ, բայց կան նաև ընդհանուր հնարավորություններ․ Փաշինյանը՝ Միշուստինին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանի և Մոսկվայի առջև ծառանում են ընդհանուր մարտահրվերներ, բայց կան նաև ընդհանուր հնարավորություններ:

«Երեկ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվեցինք, որ միջկառավարական հանձնաժողովը պետք է դառնա հիմնական հարթակը` տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր նախարարությունները բավականին լավ համագործակցում են, միջկառավարական հանձնաժողովը նույնպես ակտիվ գործում է, վերջերս Երևանում տեղի ունեցավ նիստ: Կարծում եմ, որ ընթացիկ իրավիճակում հայտնվում են ընդհանուր մարտահրավերներ, նաև հնարավորություններ, որոնք պետք է գրանցել, փորձել օգտագործել»,- ասել է նա չորեքշաբթի Մոսկվայում ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ Նախարարների կաբինետին՝ Հայաստանի պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործողությունների համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նաև ասել է, որ Պուտինի հետ նախորդ օրը կայացած բանակցություններում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։