Բավ է պառակտվել
03-03-2023 10:02

«Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն»․ Փաշինյանը՝ Միշուստինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Փաշինյանը նշել է Միշուստինի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև` մեր երկրների ժողովուրդների դաշնակցային ավանդույթների, դարավոր բարեկամության և փոխադարձ աջակցության վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման գործում։

«Ակնկալում եմ կառուցողական երկխոսության և ռազմավարական փոխշահավետ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի շարունակականություն, ինչը, վստահ եմ, բխում է մեր ժողովուրդների և պետությունների հիմնարար շահերից, ինչպես նաև կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանը», - ասվում է ՀՀ վարչապետի ուղերձում։

«Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն»․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ակնկալում եմ երկխոսության շարունակություն. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Ռուբեն Վարդանյանն Ալիևին առաջարկել է «ավելի կառուցողական տոնայնության անցնել» Արցախի հետ երկխոսության հարցում
Հայաստանի ու Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումը երկու շաբաթով կսահմանափակվի
Փաշինյանը հրավիրել է Միշուստինի ուշադրությունը Լաչինի միջանցքի խնդրին և նշել, որ ՌԴ-ն անվտանգության ոլորտում Հայաստանի գործընկերն է