Բավ է պառակտվել
01-10-2018 12:54

Փաշինյանն արտահերթ խոհրդարանական ընտրությունների շուրջ աշխատանքային խորհրդակցություններ է սկսում քաղուժերի հետ

Երկուշաբթի օրվանից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություններ է սկսում քաղաքացիական ուժերի հետ հանրապետությունում արտահերթ խոհրդարանական ընտրությունների շուրջ։ Այդ մասին նա տեղեկացրել է ուղիղ եթերով իր ֆեյսբուքյան էջում։

“Այսօրվանից մենք աշխատանքային խորհրդակցություններ ենք սկսում արտահերթ ընտրությունների մասին, որոնք, հուսով եմ, շուտով պաշտոնական կդառնան, և ես հույս ունեմ համաձայնության գալ խորհրդարանական ուժերի հետ“,- հայտարարել է Փաշինյանը։
Ինչպես նկատել է կառավարության ղեկավարը՝ սա անհրաժեշտութուն է, քանի որ շատ ներդրողներ կարևորում են քաղաքական կայունությունը և դեռևս չեն համարձակվում միջոցներ ներդնել հանրապետության տնտեսության մեջ։ Բացի այդ, վարչապետի կարծիքով, հայ հասարակությունը ընտրությունների հարցն առաջնային է համարում։

Փաշինյանը հույս է հայտնել, որ քաղաքացիները կարիք չեն ունենա այս կամ այլ կերպ իրենց աջակցությունն արտահայտել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների գաղափարին, և ամեն բան հնարավոր կլինի լուծել քաղաքական խորհրդակցությունների միջոցով։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար չի բացառում մարդկանց փողոց դուրս բերելու հնարավորությունը, ինչպես նաև նշել էր այդ ընտրոթյունների անհրաժեշտության պատճառները։ Նա նաև նշել էր, որ, ըստ էության՝ ամբողջ միջազգային հանրությունը, պոտենցիալ ներդրողները և բիզնես միջավայրը կարևորում են դա՝ համոզված լինելու, որ կարող են վստահաբար իրականացնել միջնաժամկետ ծրագրերը։