Բավ է պառակտվել
04-06-2019 15:51

Փաշինյանը հինգ նախարարություններում նոր փոխնախարարներ է նշանակել

Հայաստանի վարչապետը ստորագրել է հինգ նախարարությունում նոր փոխնախարարներ նշանակելու հրամանագրերը։

Վարչապետի հրամանով Ավագ Ավանեսյանը (նախկինում՝ գյուղատնտեսության փոխնախարար) և Արտակ Քամալյանը (նախկինում՝ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար) նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ:

Գեղամ Վարդանյանը (նախկինում՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար) նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, իսկ Իրինա Ղափլանյանը (նախկինում՝ բնապահպանության փոխնախարար) նշանակվել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ են նշանակվել Արևիկ Անափիոսյանը (նախկինում՝ կրթության և գիտության փոխնախարար), Գրիշա Թամրազյանը (ներկայումս՝ պատգամավոր) և Արայիկ Խզմալյանը (ներկայումս՝ զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն)։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ են նշանակվել Լիլիա Շուշանյանը (նախկինում՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար), Բագրատ Բադալյանը (նախկինում՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար), Հակոբ Վարդանյանը (նախկինում՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների փոխնախարար)։

2019 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ՝ վերջին ընթերցմամբ հավանություն է տվել “Կառավարության կառուցվածքի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծին, որը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մայիսի 16-ին։

Համաձայն օրինագծի, Հայաստանի նախարարությունների թիվը կրճատվել է մինչև 12-ը։ Վերացել է նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտն, իսկ փոխվարչապետների թիվը կրճատվել է մինչև երկուսը։

Օպտիմալացման արդյունքում մշակույթի նախարարությունն ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է միավորվեն գիտության և կրթության նախարարության հետ, որն այդուհետ կկոչվի գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Բացի այդ, գյուղնախն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պետք է միավորվեն Էկոնոմիկայի նախարարության հետ։ Էներգետիկ ռեսուրսների, ենթակառուցվածքների և բնական պաշարների ու տարածաշրջանային կառավարման և զարգացման նախարարությունները կմիավորվեն՝ ձևավորելով տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի իրավասության տակ կգտնվի ամբողջ տրանսպորտային համակարգն, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքների հետ առնչվող բոլոր հարցերը։