Բավ է պառակտվել
01-11-2018 13:06

Փաշինյանը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների օրը (տեսանյութ)

Հայաստանում խորհրդարամնական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին, ասել է հինգշաբթի Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողներին։ “Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը կհայտարարվի նախագահի կողմից հրամանագիրը ստորագրելուց հետո, սակայն, նախնական պայմանավորվածությամբ, դրանք կանցկացվեն դելկտեմբերի 9-ին”,- ասել է Փաշինյանը, նշելով, որ նախագահն, ամենայն հավանականությամբ, այսօր կստորագրի համապատասխան հրամանագիրը։ Ինչ վերաբերում է նրա՝ ընտրություններին մասնակցելու ցուցակին, վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ չի առաջադրվելու ռեյտինգային համակարգով, այլ առաջադրվելու է “համահանրապետական”, այսինքն՝ կուսակցական ցուցակով։ Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության ցուցակներում ընդգրկված չեն լինելու գործարարներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը: Հայաստանի Ազգային ժողովը չի ընտրել վարչապետ հոկտեմբերի 24-ին։