Բավ է պառակտվել
07-04-2021 23:23

Փաշինյանը շատ արդյունավետ է անվանել Պուտինի հետ հանդիպումը

Բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հագեցած էին և արդյունավետ։ Այս մասին ասել է չորեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի «Հայ իրավաբանների ասոցիացիայի» անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Երեքուկես ժամվա ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ենք բազմաթիվ հարցեր։ Հանդիպումն արդյունավետ էր, չնայած ոչ մի փաստաթուղթ չենք ստորագրել։ Քննարկել ենք մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում` նախկինում ստորագրված փաստաթղթերրի հետագա իրագործումը»:

«Ունենք հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին համաձայնագիր և համաձայնություն` տարածաշրջանային հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի մասին»,- նշել է Փաշինյանը։ «Ռուսաստանի նախագահի հետ քննարկել ենք տարածարջանում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում այդ պայմանավորվածությունների դրույթների իրագործման կոնկրետ պլանը և մեխանիզմները»,- հայտնել է նա։

Կառավարության ղեկավարի խոսքով, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումից հետո օրակարգի կարևոր հարցերից է Հայաստանի Զինված ու-երի բարեփոխումը, որն իրագործվում է ռուս գործընկերների աջակցությամբ։ «Դա մեր քննարկումների առանցքային հարցերից էր»,- հավելել է նա։

Փաշինյանը Մոսկվայում է պաշտոնական այցով։