Բավ է պառակտվել
28-11-2023 12:18

Փաշինյանը չի ցանկանում, որ Հայաստանը ամբողջությամբ կախված լինի Ռուսաստանից. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարձակություն ցուցաբերեց և հասկացրեց, որ չի ցանկանում, որ Հայաստանն ամբողջությամբ կախված լինի Ռուսաստանից։ Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ՛Բրայենը։

«Ես կասեի, որ վարչապետ Փաշինյանը մեծ համարձակություն ցուցաբերեց, հստակ հասկացրեց, որ ցանկանում է, որ Հայաստանն առաջ գնա սահմանների բացման և Արևմուտքի հետ հարաբերությունների բացման հարցում, չի ցանկանում, որ Հայաստանը ամբողջությամբ կախված լինի Ռուսաստանից, ինչին ձգտում էին նախկին առաջնորդները»,- ասել է նա։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Փաշինյանը համարձակություն ցուցաբերեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գործում, որն էլ թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր հարաբերությունները անվտանգային ոլորտում և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա։
«Մենք կցանկանայինք տեսնել դա: Այդ պատճառով Հայաստանին աջակցության ցանկացած փաթեթ պետք է ողջունվի․ թե ինչպես ԵՄ-ն դա կանի, իրենց հայեցողության ներքո է։. Բայց մենք վճռական են աշխատել եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ ցույց տալու, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության որդեգրած բարեփոխումների քաղաքականությունից»,- ասել է նա։

ԱՄՆ-ը նոր գրասենյակ է բացում Հայաստանում տեղական առաջնորդների միջև կապերն ամրապնդելու համար
Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ
Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ
Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու և տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու հնարավորությանը
ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով մարդասիրական բեռների համաժամանակյա առաքումը Ղարաբաղ