Բավ է պառակտվել
03-12-2018 12:01

Փաշինյանը չի բացառել անցումը կառավարման նախագահական ձևին և Սահմանադրության փոփոխությունները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառել երկրում խորհրդարանական կառավարման ձևից նախագահական կառավարման ձտին անցումը։ Այս հայտարարությունը նա արել է կիրակի օրը Սիսիանում տեղի ունեցած “Իմ քայլը” դաշինքի ընտրական հանրահավաքում:

“Եթե մենք համոզվենք խորհրդարանական կառավարման ձևը նախագահականով փոխարինելու անհրաժեշտության մեջ՝ մեզ ոչինչ չի խանգարում, և մենք, ձեր համաձայնությամբ, կանենք դա։”, - ասել է Փաշինյանը:

Նա նաև հավելել է, որ Սահմանադրությունում կան որոշ դրույթներ, որոնք “պետք է անպայման փոխվեն”:

“Մեր Սահմանադրությամ մեջ շեշտվում է, որ նախարար կամ պատգամավոր կարող է դառնալ այն անձը, ով վերջին չորս տարիների ընթացքում եղել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մշտապես բնակվել է հանրապետությունում։ Եթե այս մոտեցումն արդարացված է պատգամավորների դեպքում, ապա նախարարների դեպքում այն հնարավորություն չի տալիս ներգրավել սփյուռքի ներուժը”,-պարզաբանել է նա։

2015 թվականին Հայաստանում իրականացվել է սահմանադրական բարեփոխում․ հանրաքվեի արդյունքներով նախագահական կառավարման ձևը փոխարինվել է խորհրդարանականով։