Բավ է պառակտվել
06-04-2020 20:52

Փաշինյանը Պուտինի հետ բանակցությունների, հայկական բեռների համար “կանաչ գոտու” և “Վերին Լարս” անցակետին այլընտրանքի մասին

Երկուշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ԵԱՏՄ երկրներ “կանաչ գոտի” ապահովելու հնարավորությունը՝ որպես այլտրանք ռուս-վրացական “Վերին Լարս” անցակետին։ Այս մասին ասել է հայկական կառավարության ղեկավարը, պատասխանելով քաղաքացիների հարցերին ֆեյսբուքյան ուղիղ եթերով։

Արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ մարտի 29-ին կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Վրաստանի հետ այն մասին, որ երկու երկիրն էլ, այսպես ասած, “կանաչ գոտի” կապահովեն ԵԱՏՄ բեռների համար։

“Դեռևս 100 տոկոսով չեմ կարող ասել, որ իրականացել է։ Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ”,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա, “Վերին Լարս” անցակետի գերբեռնվածությունը պայմանավորված է ինչպես եղանակային պայմաններով, այնպես էկ կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանված կարանտինով։

“Համավարակով պայմանավորված՝ Հայաստանը նույնպես սահմանափակել է օտարեկրյա վարորդների և բեռների մուտքը։ Նույնն է կատարվում թե՛ Վրաստանում, թե՛ Ռուսաստանում”, - պարզաբանել է նա։

Ինչպես նշել է Փաշինյանը, սահմանակետի աշխատանքները դժվարացրել է նաև այն հանգամանքը, որ մեծացել է Թուրքիայից բեռնափոխադրումների ծավալը ռուս-վրացական սահմանով՝ կապված ծովային հաղորդակղության սահմանափակման և թուրք-իրանական սահմանը փակելու հետ։

“Այսպիսով, “Վերին Լարս” անցակետի ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել է, եթե ոչ՝ եռապատկվել։ Մենք աշխատում ենք այս հարցի շուրջ ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ Ռուսաստանի կառավարությունների հետ։ Անցակետում իր պարտականություններն է կատարում նաև մեր ներկայացուցիչը”,- ասել է նա։

Ավելի վաղ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը արտահանողներին կոչ էր արել ի նկատի ունենալ “Վերին Լարս” անցակետում տիրող իրավիճակը և կորոնավիրուսով պայմանավորված՝ բեռնափոխադրումների սահմանափակումները։ “Վերին Լարս” հսկիչ կետը գտնվում է Ստեփանծմինդա-Լարս մայրուղու վրա, որը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին է։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին մարտի 24-ից - 31-ը, երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ։

Ապրիլի 6-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 833 հաստատված դեպք։ Ապաքինվել է 68 պացիենտ, ութ մարդ մահացել է։