Բավ է պառակտվել
08-09-2021 11:43

«Մենք հնարավորություն ենք տեսնում քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը»․ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը Թուրքիայի նախագահի վերջին հայտարարություններում հնարավորություն է տեսնում քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ճանապարհային և երկաթուղային կապերի վերականգնումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:

«Թուքիայի նախագահը հրապարակավ անդրադարձել է Հայաստաի հետ հարաբերությունների հարցին։ Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը կարող է ավելի լայն ենթատեքստ ստանալ», - ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը` վերջինիս հաշտարար հայտարարությունների ֆոնին:
վարչապետը չբացառեց երկու երկրների միջև ճանապարհային և երկաթուղային կապերի վերականգնման հնարավորությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին:
Վարչապետը պարզաբանել է, որ խոսքը տարածաշրջանը խաչմերուկի վերածելու մասին է, որը կմիացնի հյուսիսը հարավին և արևելքը արևմուտքին: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս գործընթացին, գործընթացով հետաքրքրված են նաև ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, իսկ Չինաստանի և Հնդկաստանի հետաքրքրվածությունը հաղորդակցման ուցժղիների զարգացման հարցում հայտնի է։

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը դիտարկում է որպես ՀՀ իշխանությունների երկարաժամկետ ռազմավարություն, և մենք մեզ պատասխանատու ենք զգում այս հարցի կարգավորման համար»,- ընդգծել է նա:
Օգոստոսի 27 -ին ՀՀ կառավարության նիստում Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության համատեքստում հայտարարել էր «Թուրքիայից դրական ազդակների» մասին ։ «Մենք կգնահատենք այս ազդակները և դրական ազդակներին կպատասխանենք դրական ազդակով», - ասել էր նա: