Բավ է պառակտվել
16-12-2020 13:07

Փաշինյանն “Իմ քայլը”խմբակցության հետ քննարկել է արտահերթ ընտրությունների հարցը․ ԶԼՄ

Հայաստանի իշխանությունները սկսել են հասկանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը և ակտիվորեն քննարկում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Այդ մասին գրում է “Ժողովուրդ” թերթը:

Ըստ պարբերականի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպումը իշխող “Իմ քայլը” խմբակցության պատգամավորների հետ նվիրված էր արտահերթ ընտրությունների թեմային:

“Հանդիպմանը հիմնականում խոսել է վարչապետը, ով նախանշել է առաջիկա փոփոխությունների իր տեսլականը: Նա ասել է, որ կողմ է ընտրությունների լիարժեք համամասնական համակարգին և ռեյտինգային համակարգի վերացմանը”, - գրում է թերթը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար, այժմ՝ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:

Պարբերականը նշում է, որ խմբակցությունում ծայրաստիճան ծանր մթնոլորտ է, պատգամավորներից ոմանք կարծում են, որ գործադիր իշխանությունն ի վիճակի չէ փոխել հասարակությունում առկա տրամադրությունները, հաղթահարել ստեղծված ճգնաժամը, և անհրաժեշտ են կոնկրետ միջոցառումներ: Փաշինյանի թիմում կարծում են, որ անհնար է փոխել ժողովրդի տրամադրությունը միայն ընտրական համակարգի բարեփոխումներով, և առաջիկայում անհրաժեշտ է հայտարարել արտահերթ ընտրությունների անցկացման մասին, նշում է թերթը: