Բավ է պառակտվել
30-03-2023 14:16

Փաշինյանը Եվրախորհրդի ղեկավարի հետ քննարկել է Արցախում ստեղծված ճգնաժամը և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Մտքեր են փոխանակվել վերջին զարգացումների, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում։