Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ ընդունել է Մեծ Բրիտանիայի MI-6 գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 12-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոնում հանդիպում է ունեցել Ռիչարդ Մուրի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության եվրոպական հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի հետ։ Նրանք քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։

Բավ է պառակտվել