Բավ է պառակտվել
24-02-2023 09:13

Փաշինյանը Գուտերեշի հետ քննարկել է ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն Ղարաբաղ և Լաչին միջանցք ուղարկելուն առնչվող հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների:
Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր:
Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: Անտոնիո Գուտերեշը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում:
Վարչապետը կարևորել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին Հայաստանի պահանջը բավարարելու որոշումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության վերաբերող հարցերի շուրջ:

Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին. Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցրտին մնացել են ճանապարհներին
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է Ղարաբաղում մտավախությունների մասին Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ
Փաշինյանը խոսել է Պուտինի հետ Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների ռիսկի մասին
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կրկին շեշտադրել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը