Բավ է պառակտվել
06-02-2023 23:05

Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է իրավիճակն Արցախում. Ֆրանսիան պատրաստ է աջակցել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։ Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և մատնանշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու իր ներդրումն ունենալ այս խնդրի լուծման գործում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության շուրջ։

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Արցախի շուրջ պայմանավորվածություւների իրականացման ընթացքը
«Դա կվատացնի իրավիճակը». Փաշինյանը մեկնաբանել է Արցախում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
Քաղաքական ուժերը ՀՅԴ գրասենյակում քննարկում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը. կլինի հայտարարություն
Արցախի Անվտանգության խորհուրդը քննարկել է Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետին. քննարկվել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը և Արցախում իրավիճակը